«Տնտեսագետ» ուսանողի տուն

2013-2014 ուսումնական տարվանից շահագործման է հանձնվել ՀՊՏՀ «Տնտեսագետ» ուսանողի տունը (հանրակացարան): Ուսանողներին կեցության պայմաններով ապահովելու հարցը համալսարանի ղեկավարության կողմից գործողության մեջ դրված սոցիալական ծրագրի բաղադրիչներից է:

ՀՊՏՀ «Տնտեսագետ» ուսանողի տունն ամբողջությամբ վերանորոգված և կահավորված է, հագեցած է ժամանակակից տեխնիկայով և ջեռուցման համակարգով: ՀՊՏՀ ղեկավարության ջանքերով հիմնադրված ուսանողի տունն առաջարկում է կեցության հիանալի պայմաններ: Ռեկտորատի որոշմամբ սահմանվել են տարբերակված հետևյալ վարձավճարները. սոցիալապես անապահով ընտանիքների ուսանողների համար 1 տեղը՝ ամսական 5000 ՀՀ դրամ, ՀՀ հեռավոր մարզերում բնակվող ուսանողների համար երկտեղանոց սենյակների 1 տեղի համար՝ ամսական 20000 դրամ, 3 տեղանոց սենյակների 1 տեղի համար՝ ամսական 15000 դրամ, 4 տեղանոց սենյակների 1 տեղի համար՝ ամսական 12500 դրամ: Արտասահմանցի ուսանողների համար երկտեղանոց սենյակների 1 տեղի համար սահմանվել է ամսական 29000 դրամ, 3 տեղանոց սենյակների 1 տեղի համար՝ ամսական 24000 դրամ, 4 տեղանոց սենյակների 1 տեղի համար՝ ամսական 20000 դրամ:

«Տնտեսագետ» ուսանողի տունն ապահովված է նաև ուսանողների առօրյան հետաքրքիր դարձնող ժամանցի սրահով, որտեղ կա լայնէկրան հեռուստացույց և կահույք, որն ուսանողներին համախմբելու հրաշալի վայր է: Հարմարավետ կահավորված են խոհանոցները, սենյակները, ամբողջությամբ նոր են սանհանգույցները, շենքի ներսում գործում է ճաշարան: Իր գեղեցիկ տեսքով աչքի է ընկնում ուսանողի տան բակը, որը կանաչապատ է և պարբերաբար բարեկարգվում է :

«Տնտեսագետ» ուսանողի տունը գտնվում է Նոր Նորքի 2-րդ զանգվածում, Ստեփանյան 1 հասցեում (թաղապետարանին հարակից):