«Տնտեսագետ» մարզաառողջարան

ՀՊՏՀ «Տնտեսագետ» մարզաառողջարանը գտնվում է Դիլիջանի Բլդան գետի գեղատեսիլ ափին: Այն ստեղծվել է որպես մարզաառողջարանային ճամբար, բայց 2012 թվականի հունվարին ստացել է մարզաառողջարանի կարգավիճակ: Ճամբարի ստեղծման շինարարական առաջին աշխատանքները մեկնարկել են 1976 թվականին: Տարեցտարի «Տնտեսագետ» մարզաառողջարանն ընդարձակվել և բարեկարգվել է: Վրաններին և հավաքովի տնակներին փոխարինել են երկհարկանի քարե տնակները, կառուցվել են լողավազան, վոլեյբոլի, բաստկեբոլի խաղահրապարակներ, ֆուտբոլի մարզադաշտ, ճաշարանի նոր շենք, բաղնիք և ակումբ:ՀՊՏՀ ղեկավարության ջանքերով մարզաառողջարանում ամեն տարի նորոգման ու բարեկարգման աշխատանքներ են կատարվում, հետզհետե հանգստի համար ստեղծվում են հարմարավետ պայմաններ:Մարզաառողջարանը գործում է ամռանը` 4 հերթափոխով, որի ընթացքում այստեղ իրենց հանգիստն են անցկացնում ՀՊՏՀ շուրջ 400 ուսանողներ և աշխատակիցներ: Կազմակերպվող մարզական ու մշակութային բազմաբնույթ միջոցառումները հանգստացողների առօրյան դարձնում են անմոռաց ու հիշարժան:

«Տնտեսագետ» մարզաառողջարանում հանգստի շրջանը մեկնարկում է հուլիսի 5-ից