Աղավնի Հակոբյան

Կրթություն. 2012թ.-ին ավարտել է Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցը: 2005թ.-ին Երևանի պետական տնտեսագիտական ինսիտուտում գործող 014 մասնագիտական խորհրդում Ը.00.01 - «Տեսական տնտեսագիտություն» մասնագիտությամբ պաշտպանել է «Տնտեսական մրցակցության պաշտպանության գերակայությունները (ՀՀ օրինակով)» թեմայով թեկնածուական ատենախոսություն և ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան: 2002-2005թթ. սովորել է ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրայում: 2001թ.-ին գերազանցությամբ ավարտել է Երևանի «Գլաձոր» համալսարանը:

Աշխատանքային փորձ. 2016թ. սեպտեմբերից առ այսօր ՀՊՏՀ ուսումնական բաժնի պետն է: 2017թ.-ից դասավանդում է ՀՊՏՀ Մակրոէկոնոմիկայի ամբիոնում: 2013-2016թթ. ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնի գլխավոր մասնագետ: 2012-2014թթ. «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի փորձագետ: 2009-2016թթ. Գ.Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղի Տնտեսագիտական գիտությունների ամբիոնի դոցենտ: 2007-2013թթ. Երևանի «Գլաձոր» համալսարանի ուսումնական մասի պետ, համալսարանի ինստիտուցիոնալ հավատարմագրման աշխատանքային խմբի ղեկավար: 2009-2013թթ. Երևանի «Գլաձոր» համալսարանի Ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի դոցենտ, 2005-2009թթ. նույն ամբիոնի դասախոս, 2002-2005թթ. նույն ամբիոնի լաբորանտ:

Այլ տվյալներ. 2009թ.-ին Երևանի «Գլաձոր» համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ ՀՀ ԲՈՀ-ի կողմից շնորհվել է դոցենտի գիտական կոչում: 2009թ.-ին մասնակցել է ԱՄՆ պետական դեպարտամենտի կրթական և մշակութային գործերի բյուրոյի՝ «Համալսարանական վարչարարությունը ԱՄՆ»-ում Միջազգային այցելուների ծրագրին: Ֆրանսիայում, Գերմանիայում, Բելգիայում, Հունգարիայում, Սլովակիայում, Մալայզիայում, Մոլդովայում, Վրաստանում անցել է վերապատրաստումներ, մասնակցել գիտաժողովների և սեմինարների: Ավելի քան 30 գիտական և ուսումնամեթոդական հոդվածների հեղինակ է:

Հետազոտական հետաքրքրություններ. Հակամենաշնորհային քաղաքականության,
կրթության կառավարման հիմնախնդիրներ:

Կոնտակտային տվյալներ. Հեռ.` +37410 593477
Էլ.հասցե` edu@asue.am, aghavnih@gmail.com