Հարկաբյուջետային քաղաքականությունը և ՀՀ կառուցվածքային բյուջեի գնահատումը

Սույն հետազոտությունը նվիրված է ՀՀ հարկաբյուջետային քաղաքականության և կառուցվածքային բյուջեի գնահատմանը: Նոր մոտեցումներ է ցուցաբերվել մասնավորապես կա-ռուցվածքային բյուջեի գնահատման մեթոդաբանական հարցերին: ՀՀ կառուցվածքային բյուջեն վերլուծվել է ներուժային ՀՆԱ-ի և ՀՆԱ ճեղքի գնահատման մշակված մոտեցմամբ` կիրառելով տրենդի և տատանումների տարանջատման, արտադրական ֆունկցիայի կառուցման, Հոդրիկի և Պրեսկոտտի (HP- filter) ֆիլտրի, Կալման ֆիլտրի մեթոդները: Իրականացվել է նաև ֆիսկալ քաղաքականության կայունացնող ֆունկցիայի վերլուծություն, որի հիմքում գլխավոր նշանակությունը տրվել է ֆիսկալ ազդակների ցուցանիշին: Հատուկ ուշադրության է արժանացել ՀՀ-ի համար բիզնեսի ակտիվության փուլերի փոփոխության բացահայտմանն առնչվող խնդիրը:
Սույն հետազոտությունը նախատեսված է ՀՀ հարկաբյուջետային քաղաքականության մշակմամբ զբաղվող մասնագետների համար: Այն օգտակար կլինի երիտասարդ հետազոտողների, գիտնականների, մագիստրանտների, ասպիրանտների, դասախոսների, ուսանողների համար:

Ներբեռնել