Արտասահմանյան և հայաստանյան առաջատար համալսարանների փորձի ուսումնասիրությունը և դրա ներդրման հնարավորությունները ՀՊՏՀ-ում
Աշխատանքը նվիրված է աշխարհի և ՀՀ մի շարք առաջատար համալսարանների գործունեության բնույթի, առանձնահատկությունների ուսումնասիրությանը: Փորձ է կատարվել բացահայտելու այդ բուհերի լավագույն ձեռքբերումները և դրանք Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ներդնելու հնարավորությունները: Ուսումնասիրվել են նաև համաշխարհային վարկանշավորող կազմակերպությունների սկզբունքները հիմնական ցուցանիշների վերլուծության ժամանակ: