Ստավրոպոլում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո տեղի կունենա փառատոն

22.04.2019
Դիտումների քանակ՝ 815

2019 թվականի հունիսի 4-9-ը Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլ քաղաքում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո տեղի է ունենալու "Студенческая весна стран Брикс и ШОС" 3-րդ միջազգային փառատոնը: Մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ այցելելով՝ https://www.ruy.ru կայք էջ:

Ճանապարհածախսը դեպի Ստավրոպոլ և հակառակը հոգում է մասնակիցը, իսկ կացության և սննդի հետ կապված ծախսերը հոգում է ընդունող կողմը: Մասնակիցների գրանցումը կատարվում է մինչև ս.թ. ապրիլի 30-ը: Մասնակցության, ինչպես նաև հավելյալ տեղեկատվություն ստանալու համար մինչև ս.թ. ապրիլի 26-ը դիմել ՀՊՏՀ գիտության և ասպիրանտուրայի բաժին (կենտրոնական մասնաշենք, 320 սենյակ, հեռ. 010-593-426):

Տեղեկատվությունը տրամադրել է ԿԳՆ-ն: