«Հաջող կարիերայի 5 քայլերը» թեմայով բաց դասախոսություն

29.04.2019
Դիտումների քանակ՝ 1644

Ապրիլի 30-ին, ժամը 14։10-ին ՀՊՏՀ միջազգային ծրագրերի կենտրոնում տեղի կունեննա «Հաջող կարիերայի 5 քայլերը» թեմայով բաց դասախոսություն, որը կվարի Զեղչային ծրագրի զարգացման և քարտային գործիքների վաճառքի դեպարտամենտի տնօրեն Հեղինե Հովհաննիսյանը։
Դասախոսության ընթացքում անդրադարձ կկատարվի հետևյալ թեմաներին․
1. 1-ին ճիշտ քայլի կարևորությունը
2. կարիերայի պլանավորում` ճանաչելով քո «ես»-ը
3. հարցազրույցների մասնակցության հմտություններ, «ճիշտ պատասխանի մեթոդ»
4. անձնական բրենդինգ - «Ինքդ ես քո բրենդը»
5.  հաջող կարիերայի հիմնական բանաձևը:
Հեղինե Հովհաննիսյանն աշխատում է բանկային համակարգում 2010թ-ից` կարիերան սկսելով որպես սպասարկման սրահի մասնագետ, 9 տարիների ընթացքում ունենալով 5 աստիճան կարիերայի աճ` դառնալով դեպարտամենտի տնօրեն:
Սովորում է Գիտությունների ազգային ակադեմիայի Տնտեսագիտության ֆակուլտետի ասպիրանտուրայում, ուսումնասիրում է բանկային մարքեթինգ, բազմաթիվ հոդվածների հեղինակ է: Դասավանդում է ՀՀ մի քանի բուհերում, ունի սեմինարների անցկացման մեծ փորձ:

Այս մասին հայտնում են ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից՝ առաջարկելով միջոցառմանը միանալ հետևյալ հղումով: