«Արդշինբանկ» ՓԲԸ-ն հրավիրում է նախաորակավորման ծրագրի
«Արդշինբանկ» ՓԲԸ-ում մեկնարկել է «Նախաորակավորման ծրագիրը», որը ներառում է անվճար ուսուցման ծրագրեր` նպատակ ունենալով ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձ չունեցող երիտասարդներին ընձեռել հնարավորություն` կառուցելու իրենց կարիերան բանկային համակարգում և ստանալ գործնական գիտելիքներ բանկային գործի վերաբերյալ: Ծրագրի հայտերի ընդունման վերջնաժամկետն է 30.05.2020թ.: ՀՊՏՀ աշխատաշուկայի և շրջանավարտների հետ աշխատանքի բաժնից ստացված բանկի հայտարարությանը կարող եք ծանոթանալ ստորև:
Ծրագիրը ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձ չունեցող երիտասարդների համար հնարավորություն է ընձեռնում`
- ստանալ գործնական գիտելիքներ բանկային գործի վերաբերյալ,
- գործնականորեն առնչվել ֆինանսական վերլուծությունների հետ,
- ծանոթանալ բանկ-հաճախորդ հարաբերություններին,
- ծանոթանալ բանկի կողմից մատուցվող ծառայությունների կազմակերպման սկզբունքներին և ընթացակարգերին,
- Ծրագրի ավարտից հետո ունենալ պատրաստվածության առավել բարձր մակարդակ բանկի կողմից համապատասխան թափուր հաստիքների համար հայտարարված մրցույթներին մասնակցության համար՝ այլ հավասար պայմաններում ունենալով նախապատվություն Ծրագրին չմասնակցած անձանց նկատմամբ:
ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐ՝ ՀՀ, ք. Երևան
ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ԴԻՄԵԼ՝
Ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձ չունեցող երիտասարդ անձինք, որոնք.
- Հայաստանի Տնտեսագիտական համալսարանի շրջանավարատներ են կամ ավարտական կուրսի ուսանող,
- Ուսման ընթացքում ցուցաբերել են բարձր առաջադիմություն (նախընտրելի են այն դիմորդները, ում ավարտական վկայականին կից գնահատման թերթիկի բալային միջին գնահատականը կազմում է գնահատման բալային համակարգի առավելագույն արժեքի առնվազն 75%-ը),
- Տիրապետում են անգլերեն և ռուսերեն լեզուներին:
ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
Ծրագրին մասնակցության համար անհրաժեշտ է «Արդշինբանկ» ՓԲԸ ներկայացնել`
- ծրագրին մասնակցության լրացված հայտ (առկա է «Արդշինբանկ» ՓԲԸ ինտերնետային կայքի «Կարիերա» բաժնում),
- անձը հաստատող փաստաթղթի պատճե (սքանավորված տարբերակ),
- դիմորդի ԲՈՒՀ-ի ավարտական վկայականի (մագիստրատուրայի, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ բակալավրի) և կից գնահատման թերթիկի պատճեներ:
Համապատասխան փաստաթղթերի ամբողջական փաթեթն անհրաժեշտ է ուղարկել hr@ardshinbank.am էլեկտրոնային փոստի հասցեով` հաղորդագրության անվանման դաշտում նշելով ստորաբաժանման անվանումը, որտեղ ցանկանում եք անցնել նախաորակաորման ծրագիրը:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 30.05.2020թ․: