«Կրթություն Եվրոպայում․կիսվի՛ր փորձովդ մեզ հետ». տեղեկատվական միջոցառման հրավեր

07.10.2019
Դիտումների քանակ՝ 968

Հայաստանում «Էրազմուս+»-ի ազգային գրասենյակը և DAAD երևանյան գրասենյակը հոկտեմբերի 10-ին՝ ժամը 14:00-ին, կազմակերպում են «Կրթություն Եվրոպայում․ կիսվի՛ր փորձովդ մեզ հետ» տեղեկատվական միջոցառումը։

Թիրախային խումբը ուսանողներն են (բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի), հետազոտողներ և շրջանավարտներ։ Աշխատանքային լեզուն հայերենն է:

Միջոցառման նպատակներն են.

  • բարձրացնել իրազեկությունը «Էրազմուս+» և DAAD ծրագրերի կողմից առաջարկվող կրթաթոշակային հնարավորությունների վերաբերյալ,
  • տեղեկացնել արտասահմանում սովորելու առավելությունների մասին,
  • ներկայացնել արտասահմանում սովորած հայ ուսանողների փորձը,
  • խթանել փորձի փոխանակումը և կապերի հաստատումը:

Միջոցառումը տեղի կունենա Opera Suite հյուրանոցում: Մուտքն ազատ է:

Կոնտակտային տվյալներ՝ 010 580963, info@erasmusplus.am կամ 010 582515, info@daad.am ։

Միջոցառման վերաբերյալ հրապարակումներին կարող եք հետևյալ հետևալ հղումով։

Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի միջազգային կապերի բաժնից: