«Էրազմուս Մունդուս» կրթաթոշակային ծրագրերի կատալոգը թարմացվել է

08.10.2019
Դիտումների քանակ՝ 1014

ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտ միջազգային կապերի բաժնից հայտնում են, որ 2020-2021 թթ. ակադեմիական տարում կայանալիք «Էրազմուս Մունդուս» համատեղ մագիստրոսական կրթաթոշակային ծրագրերի ցանկը թարմացվել է:

Յուրաքանչյուր տարի ծրագրերի մեծամասնությունն ընդունում է հայտադիմումներ հոկտեմբերից հունվար ընկած ժամանակահատվածում: Ուսանողները կարող են դիմել առավելագույնը երեք կրթաթոշակային ծրագրի՝ իր իսկ կայքէջի միջոցով:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ: