Տեղեկատվություն ՀՊՏՀ Գյումրու և Եղեգնաձորի մասնաճյուղերի տնօրենների թափուր տեղերի մրցույթին մասնակցելու համար հայտ ներկայացրած հավակնորդների մասին

17.05.2021
Դիտումների քանակ՝ 711

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի 2021 թվականի մարտի 10-ի համարում հայտարարել է մրցույթ Գյումրու և Եղեգնաձորի մասնաճյուղերի տնօրենների թափուր տեղերի համար, որին կարող են մասնակցել տնտեսագիտության դոկտորի կամ տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան և պրոֆեսորի կամ դոցենտի գիտական կոչում ունեցող անձինք, որոնք ունեն առնվազն հինգ տարվա բուհական գիտամանկավարժական կամ բուհական վարչական աշխատանքի ստաժ: Հայտ է ներկայացրել երկու հավակնորդ:

  • Գյումրու մասնաճյուղ

Պետրոսյան Կարեն Պետրոսի՝ 1982 թ., տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:

  • Եղեգնաձորի մասնաճյուղ

Հովակիմյան Արփինե Երեմի՝ 1982 թ., տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:

«Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության Գյումրու և Եղեգնաձորի մասնաճյուղերի տնօրենների ընտրու­թյունը տեղի է ունենալու 2021 թվականի մայիսի 27-ին, ժամը 15:00-ին, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նիստերի սրահում:

«Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի քարտուղար