ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղը հրավիրում է միջազգային գիտաժողովի

19.08.2019
Դիտումների քանակ՝ 1593

ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղը՝ ՇՊՀ-ի Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի Գյումրու մասնաճյուղի աջակցությամբ կազմակերպում է «Աղետի գոտուց զարգացման գոտի… անցիալի դասերը և ժամանակի մարտահրավերները» խորագրով միջազգային գիտաժողով՝ նվիրված 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին:

Գիտաժողովի հիմնական նպատակն է վերլուծել մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը, բացահայտել հիմնախնդիրները, առաջարկել լուծման հնարավորություններ, կատարել զարգացման արդյունավետության գնահատում:

Գիտական հոդվածները պետք է ներկայացվեն հետևյալ ոլորտներում՝

  • Ժողովրդագրություն և սոցիալական հիմնախնդիրներ
  • Արդյունաբերություն
  • Երկրաֆիզիկա և սեյսմակայուն շինարարություն
  • Գյուղատնտեսություն
  • Զբոսաշրջություն
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ
  • Ֆինանսաբանկային ոլորտ
  • Ծառայություններ և առևտուր
  • Կրթություն և գիտություն
  • Հանրային կառավարում

Հոդվածների ներկայացման վերջնաժամկետն է 2019թ. հոկտեմբերի 5-ը:

Հայտարարությունը տրամադրել է ՀՊՏՀ գիտահետազոտական աշխատանքների կազմակերպման բաժինը, որին կարող եք դիմել լրացուցիչ հարցերի և պարզաբանումների համար՝ զանգահարելով 010 593-426 հեռախոսահամարով: