Միջազգային գիտաժողովի հրավեր Բիալիստոկի տեխնոլոգիական համալսարանից

23.02.2021
Դիտումների քանակ՝ 972

ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնից հայտնում են, որ Բիալիստոկի տեխնոլոգիական համալսարանը կազմակերպում է միջազգային գիտաժողով՝ բնապահպանական ճարտարագիտության վերաբերյալ, որը տեղի կունենա 2021թ․մայիսի 21-ին։

Գիտաժողովն իր շուրջն է համախմբում գիտնականների, ճարտարագետների, կառավարիչների և մասնագետների՝ ամփոփելու վերջին գիտական ձեռքբերումները և ընդգծելու բնապահպանական ոլորտում առկա և կանխատեսվող խնդիրները։

Գիտաժողովը հիանալի հարթակ է տրամադրում մասնակիցներին` փոխանակելու հետազոտության նոր բացահայտումները և փորձառությունները: Այն նպատակ ունի գիտական տեղեկատվության փոխանակման դաշտ դառնալ փորձառու հետազոտողների, ճարտարագետների և երիտասարդ գիտնականների միջև, ովքեր իրենց առաջին քայլերն են կատարում նորարարությունների ոլորտում:

Մանրամասն տեղեկություն հասանելի է կից փաստաթղթում կամ` գիտաժողովի պաշտոնական կայքում։