Պուլայում դասախոսելու և վերապատրաստվելու հրավեր ՀՊՏՀ աշխատակիցներին

22.04.2019
Դիտումների քանակ՝ 823

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Պուլայի Յուրայ Դոբրիլայի համալսարանի (Խորվաթիա) միջև «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում կնքված պայմանագրի համաձայն` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի ներկայացուցիչներին հնարավորություն կտրվի դասախոսությամբ հանդես գալու կամ վերապատրաստվելու վերոնշյալ բուհում:

Ծրագրին կարող են դիմել միայն ՀՊՏՀ հիմնական աշխատակիցները:

Ծրագրին դիմելու համար հետաքրքրված աշխատակիցները պետք է անցնեն հետևյալ հղումով և հետևեն ներկայացված ընթացակարգին՝ անհրաժեշտ փաստաթղթերն ուղարկելով կայքում նշված էլ.փոստի հասցեին: Ծրագրին դիմելու վերջնաժամկետը մայիսի 31-ն է:

Տեղեկացնում ենք, որ կդիտարկվեն բացառապես Պուլայի համալսարանի կողմից նշված հղումով անցած և անհրաժեշտ փաստաթղթերը ժամկետում ուղարկած աշխատակիցների հայտերը: Ուստի խնդրում ենք հայտադիմումները չուղարկել արտաքին կապերի բաժնի էլ. փոստին:

Հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՊՏՀ արտաքին կապերի բաժին՝ asue.erasmus@gmail.com էլ.փոստով:

Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից: