«Գիտական աստիճաններ, դեպի եվրոպական ստանդարտներ» աշխատաժողովի հրավեր

09.10.2019
Դիտումների քանակ՝ 1432

ՀՀ ԳԱԱ միջազգային գիտակրթական կենտրոնից հայտնում են, որ հոկտեմբերի 17-18-ին ԵՄ TAIEX ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ կլոր դահլիճում տեղի կունենա «Գիտական աստիճաններ, դեպի եվրոպական ստանդարտներ» խորագրով աշխատաժողովը, որի ընթացքում զեկուցումներով հանդես կգան ԵՄ անդամ երկրներից ժամանած փորձագետներ և ոլորտի մասնագետներ: Աշխատաժողովին մասնակցելու համար մինչև հոկտեմբերի 10-ը կարող եք գրանցվել հետևյալ հղումով:

Բոլոր գրանցվածները էլեկտրոնային փոստով կստանան աշխատաժողովի օրակարգը: