Կրթավճարի մրցույթ 2022-2023 ուստարվա առաջին կուրսեցիների համար

01.07.2022
Դիտումների քանակ՝ 1084

Հայ oգնության ֆոնդը (ՀՕՖ) «Անուշ Մաթևոսյան կրթավճար» ծրագրի շրջանակում Երևանի պետական, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական, Հայաստանի պետական տնտեսագիտական, Հայաստանի ազգային ագրարային, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարաններ և նրանց մասնաճյուղեր ընդունված սոցիալապես անապահով, բարձր առաջադիմություն ցուցաբերած, բակալավրիատի առկա ուսուցման առաջին կուրսեցիների համար հայտարարում է մրցույթ, որի հաղթողները կարժանանան կրթավճարի:

Մրցույթի պայմաններին համապատասխանող ուսանողները փաստաթղթերը պետք է ներկայացնեն ք. Երևան, Մովսես Խորենացի 22 հասցեում գտնվող ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղ կամ edik.karapetyan@far.am, mane.khachatryan@far.am էլփոստով՝ 2022 թ. հուլիսի 20-ից օգոստոսի 5-ը ներառյալ։

Ծրագրում ուսանողի ընդգրկման որոշումն ընդունելու է ՀՕՖ-ի կրթական ծրագրերի հանձնաժողովը՝ օգոստոսի 29-ից 31-ը:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 060526660 հեռախոսահամարով։

Մրցույթի պայմաններին և ներկայացվող փաստաթղթերի ցանկին կարող են ծանոթանալ կից փաստաթղթում։

Մրցույթին մասնակցելու դիմումները լրացնելու համար անցեք հետևյալ հղմամբ: