Կրթաթոշակային ծրագիր (Լեհաստանի Հանրապետություն)

22.04.2019
Դիտումների քանակ՝ 1191

Լեհաստանի Հանրապետության ԱԳՆ «Լեհական օգնություն» (www.polskapomoc.gov.pl) հիմնադրամը հայտարարել է 2019-2020 ուսումնական տարվա Ստեֆան Բանախի կրթաթոշակային ծրագրի մեկնարկի մասին:  Լեհ մաթեմատիկոս, Լվովի մաթեմատիկայի դպրոցի համահիմնադիր Ստեֆան Բանախի անվան ծրագիրն իրականացվում է Լեհաստանի ակադեմիական փոխանակումների ազգային գործակալության կողմից: Ծրագրի նպատակն է աջակցել զարգացող երկրների սոցիալ-տնտեսական աճին` նպաստելով այդ երկրների կրթական մակարդակի և քաղաքացիների մասնագիտական հմտությունների բարձրացմանը: Կրթաթոշակային ծրագրի հնարավոր շահառուներն են Արևելյան գործընկերության, Միջին Ասիայի և Բալկանյան երկրների ուսանողները: Ծրագիրը հնարավորություն է ընձեռում ուսանել Լեհաստանի համալսարանների ինժեներական, տեխնիկական, գյուղատնտեսական, ինչպես նաև ճշգրիտ և բնական գիտությունների ֆակուլտետների մագիստրատուրայի բաժիններում:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ ՀՀ ԿԳՆ պաշտոնական կայքում: