Հիշեցում. ՈՒԳԸ գործունեությամբ հետաքրքրված ուսանողները հրավիրվում են հանդիպման

09.10.2019
Դիտումների քանակ՝ 1014

Սիրելի՛ ուսանողներ, տեղեկացնում ենք, որ Ուսանողական գիտական ընկերության (ՈՒԳԸ) գործունեությամբ հետաքրքրված ուսանողների ինքնակենսագրականների հավաքագրման փուլը մոտենում է ավարտին։ ՈՒԳԸ գործունեության վերաբերյալ առաջին տեղեկատվական հանդիպումը կկայանա հոկտեմբերի 9-ին, ժամը 14:30-ին ՀՊՏՀ կենտրոնական մասնաշենքի նիստերի դահլիճում։

Հանդիպման ընթացքում կքննարկվեն ՈւԳԸ գործունեության գերակայությունները, կներկայացվեն ՈւԳԸ կառուցվածքը և հետազոտական գործունեությանն առնչվող այլ հարցեր: Հրավիրվում են գիտությամբ և հետազոտական աշխատանքով հետաքրքրված բոլոր ուսանողները։