Թոմաս Բոբերը կդասախոսի էլեկտրոնային բիզնեսի զարգացման թեմայով

14.05.2021
Դիտումների քանակ՝ 521

Հայաստանի պետական տնտեսագիտական և Կրակովի տնտեսագիտական համալսարանների միջև ԵՄ «Էրազմուս+» ծրագրի շրջանակում կնքված պայմանագրի համաձայն` «Էլեկտրոնային բիզնեսի զարգացման պլանավորում» դասընթացի շրջանակում կդասախոսի Կրակովի տնտեսագիտական համալսարանի պրոֆեսոր Թոմաս Բոբերը։ Այն տեղի կունենա մայիսի 17-ին և 19-ին, ժամը 11։00-ին։

Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ։

Դասընթացն իրականացվելու է Zoom հարթակի միջոցով։ Դասընթացի բովանդակությանը կարող եք ծանոթանալ կից փաստաթղթում: