ՀՊՏՀ-ում կկայանա Հայկական տնտեսագիտական միության տարեկան գիտաժողովի բացումը

25.06.2019
Դիտումների քանակ՝ 2075

ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմի հարգելի ներկայացուցիչներ, աշխատակիցներ, ուսանողներ, հրավիրում ենք ձեզ 2019թ. հունիսի 27-ին, ժամը 13.00-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում կայանալիք Հայկական տնտեսագիտական միության տարեկան գիտաժողովին:

Բացման խոսքով հանդես կգան ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար, տ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանը և Հայկական տնտեսագիտական միության նախագահ Գուրգեն Ասլանյանը: Բացման արարողությունից հետո կլինեն զեկուցումներ, հիմնական բանախոսն է Մանհայնի Եվրոպական հետազոտությունների կենտրոնի դոկտոր, պրոֆեսոր Ֆրիդրիխ Հայնեմանը: Գիտաժողովի շրջանակներում աշխարհի տարբեր համալսարանների գիտնականներ հանդես կգան զեկուցումներով, այնուհետև գիտաժողովը կշարունակվի պանելային քննարկման ձևաչափով, որը կրում է «Ինչո՞ւ է կարևոր տնտեսագիտական կրթությունը» խորագիրը: Պանելային քննարկման ընթացքում արծարծվելու են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են առևտրի ինտեգրումն ու տնտեսական աճը, տեղեկատվական տեխնոլոգիաների դերը ժամանակակից առևտրում, աշխատաշուկայի խտրականություն և մակրոտնտեսագիտություն և այլն: Օրակարգին և զեկուցումներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://aea.am/conferences.html :

Պանելային քննարկմանը կմասնակցեն ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը, «Ամերիաբանկ» ՓԲԸ տնօրինության անդամ, զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի գործարարության և տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Վաչե Գաբրիելյանը, Նյու Յորքի Սիթի համալսարանի պրոֆեսոր Ռենդալ Ֆիլերը, Մանհայնի Եվրոպական հետազոտությունների կենտրոնի դոկտոր, պրոֆեսոր Ֆրիդրիխ Հայնեմանը:

Եռօրյա գիտաժողովը հետագա օրերին կշարունակվի Հայաստանի ազգային ագրարային և Հայաստանի ամերիկյան համալսարաններում:

Միջոցառումը տեղի կունենա ՀՊՏՀ մեծ դահլիճում: