ՀՊՏՀ-ում կներկայացվեն ֆրանսիական կրթական համակարգը և կրթաթոշակները

02.05.2019
Դիտումների քանակ՝ 940

Մայիսի 2-ին, ժամը՝ 14։10-ին, ՀՊՏՀ միջազգային ծրագրերի կենտրոնում կհյուրընկալվի Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության համալսարանների, տեղական ինքնակառավարման մարմինների և քաղաքացիական հասարակության համագործակցության հարցերի կցորդ Շարլոտ Վենեման:
Շալոտ Վենեման ՀՊՏՀ-ում հանդես կգա բաց դասախոսությամբ՝ անդրադառնալով ֆրանսիական կրթական համակարգին, հնարավոր կրթաթոշակներին, կրթաթոշակի ստացումից հետո կեցության վայրի ընտրությանը, ապահովագրության և այլ հարցերի։

Այս մասին հայտնում են ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից՝ առաջարկելով միջոցառմանը միանալ հետևյալ հղումով: