Սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի ցանկն ընդլանվել է

21.02.2021
Դիտումների քանակ՝ 652

ՀՊՏՀ ուսումնական գործընթացի կազմակերպման բաժնից հայտնում են, որ ՀՀ Կառավարության 12.02.2021թ. N 184-Ն որոշման համաձայն` սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի ցանկն ընդլայնվել է (ՀՀ Կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման հավելված N 1)` ընդգրկելով 38 նոր բնակավայրեր: 77 բնակավայրերի ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։

Վերոնշյալ բնակավայրերի ՀՊՏՀ ուսանողները կարող են ՀՊՏՀ-ում ուսանողական նպաստի, պետական և անվանական կրթաթոշակների հատկացման կանոնակարգի 14-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն դիմել ուսման վարձի 30% զեղչ ստանալու համար: Հիշեցնում ենք ՀՊՏՀ ուսանողներին, որ ուսման վարձի՝ ուսանողական նպաստի ձևով մասնակի փոխհատուցման (զեղչի) վերաբերյալ դիմումներն ընդունվում են մինչև սույն թվականի մարտի 9-ը: