Գիտելիքի և տեխնոլոգիաների փոխանցմանը նվիրված աշխատաժողով

09.03.2021
Դիտումների քանակ՝ 817

ՀՊՏՀ-ն սիրով հրավիրում է մասնակցելու գիտելիքի և տեխնոլոգիաների փոխանցմանը նվիրված աշխատաժողովին, որն առցանց տեղի կունենա մարտի 11-12-ը՝ «Վիշեգրադյան քառյակի փորձի յուրացումը գիտելիքի և տեխնոլոգիաների փոխադրման բնագավառում» նախագծի շրջանակներում:

Աշխատաժողովի նպատակն է․

  • տեղական հետազոտական ինստիտուտների, ակադեմիական կառույցների ներկայացուցիչներին փոխանցել հետազոտությունների/տեխնոլոգիաների առևտրայնացման եվրոպական փորձը,
  • իսկ փոքր ու միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) ներկայացուցիչներին տրամադրել գիտելիքներ այն մասին, թե ինչու և ինչպես համագործակցել գիտահետազոտական ինստիտուտների ու ակադեմիական կառույցների հետ և շուկայում զբաղեցնել առավել մրցունակ դիրք:

Աշխատաժողովի աշխատանքային լեզուն անգլերենն է, սակայն զուգահեռաբար գործելու է նաև համաժամանակյա թարգմանություն՝ անգլերենից հայերեն և հակառակը:

Մասնակցությունը անվճար է: Մասնակցելու համար մինչև մարտի 10-ը, ժամը 13։00-ն անհրաժեշտ է միայն նախապես գրանցվել այստեղ,  որից հետո կստանաք մասնակցության հղումը:

Աշխատաժողովի օրակարգին կարող եք ծանոթանալ այստեղ, իսկ խոսնակներին և այլ մանրամասներին՝ Ֆեյսբուքյան հարթակում։

Հիշեցնենք, որ նախագծի նպատակն է գիտական հետազոտությունների առևտրայնացումը և ձեռնարկություն-գիտահետազոտական ենթակառուցվածք համագործակցության մշակույթի խթանումը Հայաստանում և Վրաստանում` հիմնվելով վիշեգրադյան գործընկեր երկրների հաջողված փորձի վրա:

Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնից։