ZNANIUM էլեկտրոնային հարթակը հասանելի է ՀՊՏՀ ընթերցողներին

08.10.2019
Դիտումների քանակ՝ 960

ZNANIUM էլեկտրոնային գրադարանային համակարգը ՀՊՏՀ գրադարանի ընթերցողների համար մեկամսյա հասանելիություն է ապահովել դեպի գրքերի, պարբերականների, հոդվածների հսկայական շտեմարան: Շտեմարանից օգտվել ցանկացողները պետք է իրենց էլեկտրոնային հասցեն ուղարկեն asue.library@gmail.com հասցեին՝ նշելով անձնական տվյալները, կուրսը և ֆակուլտետը: Տրամադրվող գրանցման հնարավորությունը թույլ կտա ներսում ունենալ անհատական դարան, կազմել սեփական գրքային հավաքածուն, կատարել նշումներ, որոնք առավել դյուրին կդարձնեն նյութերի կիրառումը: Շտեմարանն ընձեռում է ընդլայնված որոնման հնարավորություն, ինչը թույլ է տալիս նյութն արագ գտնել՝ առանց մեծածավալ ինֆորմացիայի մեջ խճճվելու:

Հայտարարությունը տրամադրել է ՀՊՏՀ գրադարանը: