Շենքերի, շինությունների եւ տեխնիկական ծառայությունների բաժնի գործառույթներ

Համաձայն 2013թ. ռեկտորի հրամանով հաստատված կանոնադրության՝ Շենքերի, շինությունների և տեխնիկական ծառայությունների բաժինն իր առջև դրված խնդիրների և նպատակների իրականացման համար իր իրավասությունների սահմաններում իրականացնում է հետևյալ հիմնական գործառույթները.

  1. կազմակերպում և իրականացնում է համալսարանի, «Տնտեսագետ» ուսանողի տան, «Տնտեսագետ» մազաառողջարանի, ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի, ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի շենք-շինությունների տեխնիկական ծառայությունը (ջեռուցում, շինվերանորոգման գործընթացների կազմակերպում):
  2. իրականացնում է շինարարական (ընթացիկ և կապիտալ) աշխատանքների կատարման նկատմամբ հսկողություն.
  3. մասնակցում է շինարարական աշխատանքների ընթացքում նոր նախագծերի քննարկմանը և համաձայնեցմանը.
  4. ուսումնասիրում է շինմոնտաժային աշխատանքների թերի, ոչ պատշաճ կատարման պատճառները և ներկայացնում է առաջարկություններ դրանք վերացնելու ուղղությամբ.
  5. իրականացնում է շինմոնտաժային աշխատանքների ավարտի վերաբերյալ հաշվառում.
  6. համալսարանի ռեկտորի հրամաններով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթների իրականացում,
  7. համալսարանի ռեկտորի և վարչատնտեսական աշխատանքների գծով պրոռեկտորի հանձնարարությամբ այլ գործառույթների իրականացում: