Տնտեսական բաժնի գործառույթները

Համաձայն 2013թ. ռեկտորի հրամանով հաստատված կանոնադրության՝Տնտեսական բաժինն իր առջև դրված խնդիրների և նպատակների իրականացման համար իր իրավասությունների սահմաններում իրականացնում է հետևյալ գործառույթները.

  1. ապահովում է համալսարանի և կառուցվածքային ստորաբաժանումների տնտեսական սպասարկման գործընթացը.
  2. իրականացնում է համալսարանի մասնաշենքերի, շրջակա տարածքի նորմալ, սանիտարական նորմերին և կանոններին համապատասխան վիճակի ապահովումը.
  3. համալսարանում աշխատանքի համար նորմալ պայմանների ապահովումը.
  4. կազմակերպում է համալսարանի ստորաբաժանումների ապահովումը կահույքով, գույքով, տնտեսական ապրանքներով, կատարում դրանց օգտագործման, պահպանման և ժամանակին վերանորոգման վերահսկողությունը.
  5. ձեռնարկում է միջոցներ մասնաշենքերում էլեկտրաէներգիայի, ջեռուց­ման, ջրի խնայողական օգտագործման համար.
  6. ներկայացնում առաջարկություն ընթացիկ ու հեռանկարային վերակառուցման, ինչպես նաև ընթացիկ և կապիտալ վերանորոգման համար.
  7. համալսարանի ռեկտորի հրամաններով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթների իրականացում,
  8. համալսարանի ռեկտորի և վարչատնտեսական աշխատանքների գծով պրոռեկտորի հանձնարարությամբ այլ գործառույթների իրականացում: