Իրավաբանական բաժնի գործառույթները

Համաձայն 2013թ. ռեկտորի հրամանով հաստատված կանոնադրության՝ իրավաբանական բաժինն իր առջև դրված խնդիրների և նպատակների իրականացման համար իր իրավասությունների սահմաններում իրականացնում է հետևյալ գործառույթները.

  1. մշակում է հրամանների, համալսարանի անունից կնքվող պայմանագրերի և իրավական բնույթի այլ փաստաթղթերի նախագծեր.
  2. իրականացնում է բաժին ներկայացված հրամանների, համալսարանի անունից կնքվող պայմանագրերի և այլ իրավական փաստաթղթերի նախագծերի իրավական փորձաքննություն.
  3. եզրակացություններ է տալիս բաժին ներկայացված իրավական ակտերի, համալսարանի անունից կնքվող պայմանագրերի և այլ իրավական փաստաթղթերի նախագծերի Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխանության վերաբերյալ.
  4. տրամադրում է խորհրդատվություն, եզրակացություններ և առաջարկություններ համալսարանի գործունեությանը վերաբերող իրավական հարցերի վերաբերյալ.
  5. ներկայացնում է համալսարանի շահերը դատական և այլ մարմիններում.
  6. իրականացնում է համալսարանի ռեկտորի հրամաններով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթներ.
  7. համալսարանի ռեկտորի հանձնարարությամբ կատարում է այլ գործառույթներ: