Մատակարարման բաժնի գործառույթները

Համաձայն 2013թ. ռեկտորի հրամանով հաստատված կանոնադրության՝ Տնտեսական բաժինն իր առջև դրված խնդիրների և նպատակների իրականացման համար իր իրավասությունների սահմաններում իրականացնում է հետևյալ գործառույթները.

  1. ապահովում է համալսարանի կարիքների համար ձեռք բերված ապրանքների մատակարարման անխափանությունը.
  2. իրականացնում է մատակարարման գործառույթների կազմակերպման օպերատիվ հաշվառում.
  3. վարում է մատակարարող, պատվիրատու և այլ կազմակերպությունների հետ բանակցություններ.
  4. աապահովում է համալսարանի կարիքների համար ձեռք բերվող ապրանքների և ծառայությունների համապատասխան պայմանագրերը.
  5. մասնակցում է համալսարանի նյութատեխնիկական մատակարարման պլանավորմանը և կազմակերպմանը.
  6. վարչատնտեսական աշխատանքների գծով պրոռեկտորին ներկայացնում է առաջարկություններ` համալսարանի կարիքների համար անհրաժեշտ ապրանքների ձեռք բերումը ավելի մատչելի պայմաններով կազմակերպելու վերաբերյալ.
  7. համալսարանի ռեկտորի հրամաններով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթների իրականացում,
  8. համալսարանի ռեկտորի և վարչատնտեսական աշխատանքների գծով պրոռեկտորի հանձնարարությամբ այլ գործառույթների իրականացում: