Archive (Available in Armenian)

Համաձայն 2013թ. ռեկտորի հրամանով հաստատված կանոնադրության՝ արխիվն իր առջև դրված խնդիրների և նպատակների իրականացման համար իր իրավասությունների սահմաններում իրականացնում է հետևյալ գործառույթները.

  1. արխիվում պահպանվող փաստաթղթերի հաշվառում, օգտագործում, դրանց պահպանության ապահովում.
  2. պետական պահպանության ենթակա փաստաթղթերի նախապատրաստում.
  3. արխիվում գործավարությամբ ավարտված և գիտատեխնիկական մշակման ենթարկված Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի բաղկացուցիչ մասը կազմող փաստաթղթերի, ինչպես նաև անձնակազմի վերաբերյալ գործերի երկարաժամկետ (10 տարուց ավելի) փաստաթղթերի և համալսարանի դասախոսների ու գիտնականների անձնական փաստաթղթերի պահպանում.
  4. սահմանված կարգով փաստաթղթերի ընդունում.
  5. գործավարությամբ ավարտված մշտական պահպանման գործերի, ցուցակների կազմում և համալսարանի փորձագիտական հանձնաժողովի ու Հայաստանի Հանրապետության ազգային արխիվի փորձագիտական մեթոդական հանձնաժողովի քննարկմանը նրանց ներկայացում.
  6. արխիվում գտնվող փաստաթղթերի պահպանման կատարելագործում
  7. Հայաստանի Հանրապետության տարբեր և օտարերկրյա պետությունների տարբեր կազմակերպություններից ստացված հարցումների պատասխանների նախագծերի կազմում.
  8. կառուցվածքային ստորաբաժանումներից համապատասխան փաստաթղթերը ժամանակին արխիվ հանձնելու նկատմամբ հետևողական հսկողություն.
  9. քաղաքացիների դիմումները բավարարելու համար տեղեկանքների կազմում և դրանց հիմքերի ճշգրտում.
  10. արխիվում ժամանակավոր պահպանվող փաստաթղթերի փորձագիտական արժևորման անցկացում, ամփոփում և դրա արդյունքների՝ կենտրոնական- փորձագիտական հանձնաժողովի քննարկմանը ներկայացում.
  11. իրականացնում է համալսարանի ռեկտորի հրամաններով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթներ.
  12. համալսարանի ռեկտորի հանձնարարությամբ կատարում է այլ գործառույթներ: