Center of Information Technology (Available in Armenian)

Համաձայն 2013թ. ռեկտորի հրամանով հաստատված կանոնադրության՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնն իր առջև դրված խնդիրների և նպատակների իրականացման համար իր իրավասությունների սահմաններում իրականացնում է հետևյալ գործառույթները.

  1. համակարգիչների և ծրագրային փաթեթների անխափան և արդյունավետ աշխատանքի կազմակերպում.
  2. համակարգիչների և համակարգչային սարքավորումների պարբերաբար ստուգում և հայտնաբերված անսարքությունների վերացում կենտրոնի հնարավորության սահմաններում.
  3. համակարգիչների վրա ծրագրային (այդ թվում` հակավիրուսային) փաթեթների տեղադրում, թեսթավորում և նորացում.
  4. համակարգչային լաբորատոր սրահներում անկացվող դասընթացների, քննությունների և համակարգչի օգտագործմամբ այլ միջոցառումների անցկացման կազմակերպում, զբաղվածության բաշխում և դրանցում համակարգչային տեխնիկայի անխափան աշխատանքի ապահովում.
  5. տեղային համակարգչային ցանցի ղեկավարում, շահագործում և ընդլայնում.
  6. էլեկտրոնային փոստի շահագործման ապահովում.
  7. համաշխարհային Ինտերնետ ցանցի հետ կապի ապահովում.
  8. համակարգչային թեստային քննական համակարգի անխափան աշխատանքի ապահովում, վերամշակում, արդիականացում, քննական թեստային համակարգի թեստերի մուտքագրում.
  9. նոր համակարգիչների, համակարգչային սարքավորումների, տեխնիկական միջոցների, ծրագրային փաթեթների ձեռք բերման աշխատանքների կազմակերպում և տեղադրում համալսարանի տարբեր ստորաբաժանումներում ու լսարաններում.
  10. համալսարանի ռեկտորի հրամաններով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթների իրականացում,
  11. համալսարանի ռեկտորի և ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտորի հանձնարարությամբ այլ գործառույթների իրականացում: