Secretariat (Available in Armenian)

Համաձայն 2013թ. ռեկտորի հրամանով հաստատված կանոնադրության՝ Քարտուղարությունն իր առջև դրված խնդիրների և նպատակների իրականացման համար իր իրավասությունների սահմաններում իրականացնում է հետևյալ հիմնական գործառույթները.

  1. գործավարության կազմակեպում.
  2. ժամկետային գրությունների վերահսկողություն.
  3. թղթակցության գրանցում.
  4. մուտքագրված գրությունների, հրամանների, ելից գրությունների, պայմանագրերի և այլ փաստաթղթերի զեկուցում.
  5. ռեկտորի հրամանների, արձանագրությունների, հանձնարարականների, ինչպես նաև պրոռեկտորների հանձնարարականների համարակալում, պատճենահանում, առաքում.
  6. ուսումնական, անձնակազմի կառավարման, ասպիրանտուրայի բաժինների կողմից պատրաստված հրամանների առաքում, համաձայն համապատասխան ստորաբաժանման կողմից ներկայացված առաքման թերթիկի.
  7. ռեկտորի, պրոռեկտորների կողմից մակագրված փաստաթղթերի, պայմանագրերի, հրամանների առաքում` ըստ հասցեատերերի.
  8. ռեկտորի կողմից ստորագրված հրամանների գրանցում գրանցամատյանում Հայաստանի Հանրապետության կառավարությսն կողմից սահմանված կարգով.
  9. ելից փաստաթղթերի ձևակերպում (համարակալում, պատճենահանում, առաքում փոստի միջոցով).
  10. իրականացնում է համալսարանի ռեկտորի հրամաններով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթներ.
  11. համալսարանի ռեկտորի հանձնարարությամբ կատարում է այլ գործառույթներ: