Special Division (Available in Armenian)

Համաձայն 2013թ. ռեկտորի հրամանով հաստատված կանոնադրության՝ Հատուկ բաժինն իր առջև դրված խնդիրների և նպատակների իրականացման համար իր իրավասությունների սահմաններում իրականացնում է հետևյալ գործառույթները.

  1. ստուգում է արական սեռի դիմորդների զինապարտության մասին փաստաթղթերը.
  2. տարկետման իրավունքով ընդունված, զորակոչային տարիքը լրացած օտարերկրացի ուսանողներին (սովորողներին), յուրաքանչյուր տարին մինչև ուսման ավարտը, տալիս է Ձև-26 տեղեկանք՝ զինկոմիսարիատ ներկայացնելու համար.
  3. տարկետման իրավունքով ընդունված, զորակոչային տարիքը լրացած օտարերկրացի ուսանողներին (սովորողներին), յուրաքանչյուր տարի մինչև ուսման ավարտը, տալիս է Ձև-26 տեղեկանք՝ ըստ հաշվառման վայրի զինկոմիսարիատի պահանջի.
  4. հաշվառում է առանց տարկետման իրավունքի ընդունված առկա և հեռակա ուսուցմամբ սովորող ուսանողներին (սովորողներին), ինչպես նաև տարկետման իրավունքով ընդունված, բայց ուսման ընթացքում տարկետման իրավունքից զրկված ուսանողներին.
  5. առկա, տարկետման իրավունքով սովորող ուսանողների (սովորողներին), համալսարանից հեռացման հեռացման հրամանների քաղվածքները 3 օրվա ընթացքում ուղարկում է համապատասախան զինկոմիսարիատներ.
  6. Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան կազմակերպում է արական սեռի նախազորակոչային և զորակոչային տարիքի ուսանողների (սովորողներին) հաշվառումը՝ ըստ ուսանողների կարգավիճակի.
  7. զորակոչված ուսանողներին (սովորողներին) ակադեմիական արձակուրդ ձևակերպելու անհրաժեշտությունից ելնելով, մշտական կապ է հաստատում զինկոմիսարիատների համապատասխան ծառայությունների հետ՝ ճշտելու համար նրանց ծառայության ժամկետները և ծառայության մեջ գտնվելու հավաստիությունը.
  8. ըստ տարիքային ցենզի՝ առանձին հաշվառում է համալսարանի շարքային և սպայական պահեստազորում ընդգրկված բոլոր աշխատողներին.
  9. իրականացնում է վերահսկողություն դիպլոմ ստացող ուսանողների զինապարտության նկատմամբ.
  10. հաշվառում է համալսարանում օգտագործվող բոլոր տեսակի կնիքները և դրոշմակնիքները, ինչպես նաև համալսարանի հուշամեդալները և պատվավոր դոկտորի վկայականները.
  11. քննարկում և համապատասխան եզրակացություն է տրամադրում հատուկ կարևորության հույժ գաղտնի և գաղտնի տեղեկատվություններին ուսանողների առնչվելու թույլտվության վերաբերյալ.
  12. իրականացնում է համալսարանի ռեկտորի հրամաններով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթներ.
  13. համալսարանի ռեկտորի հանձնարարությամբ կատարում է այլ գործառույթներ: