Իրավագիտության և քաղաքագիտության ամբիոն

Ամբիոնի վարիչի ժ/պ` Մեհրաբյան Լյուբա Նիկոլայի, ի.գ.թ., դոցենտ

ՀՊՏՀ տնտեսական պատմության և իրավագիտության ամբիոնը ստեղծվել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի հիմնադրմանը զուգահեռ` 1975 թ.: 2012թ. հոկտեմբերին ամբիոնը վերանվանվել է իրավագիտության և քաղաքագիտության ամբիոն: Ստեղծման օրվանից մինչև 1987թ. ամբիոնը ղեկավարել է տ.գ.թ., դոցենտ Հ.Ա. Խոնդկարյանը, 1987-2009թթ.` տ.գ.դ., պրոֆեսոր Լ.Զ. Անանյանը, 2009-2010 թթ.` տ.գ.դ., պրոֆեսոր Մ.Ս. Մելքումյանը, իսկ 2010-ից` ի.գ.թ., դոցենտ Լ.Ն.Մեհրաբյանը: Ամբիոնի բակալավրական ծրագրերով նախատեսված թեմատիկ նյութն ուսանողներին ներկայացվում է դասախոսու­թյուններով և սեմինար պարապմունքներով: Իրավագիտություն և քաղաքագիտություն համահամալսարանական առարկաների ուսուցումն անցկացվում է բոլոր ֆակուլտետների I-IV կուրսերում:
Բակալավրական ծրագրերով ամբիոնն ուսուցանում է նաև ճյուղային իրավունքի 8 դասընթացներ՝
1. Բիզնես իրավունք,
2. Ձեռնարկատիրական իրավունք,
3. Քաղաքացիական իրավունք,
4. Աշխատանքային իրավունք,
5. Մաքսային իրավունք,
6. Բանկային իրավունք,
7. Ֆինանսական իրավունք,
8. Վարչական իրավունք:
Մագիստրոսական ծրագրով ամբիոնը ուսուցանում է ճյուղային իրավունքի 7 դասընթացներ՝
1. Ազգային անվտանգության հիմնախնդիրներ
2. Ձեռնարկատիրական իրավունք
3. Մաքսային իրավունք
4. ՀՀ մաքսային գործի և քաղաքականության միջազգային իրավական կարգավորում,
5. Մաքսային մարմինների օպերատիվ հետախուզական գործունեություն
6. Տնտեսական իրավունք
7. ազգային արժութային ֆինանսական հարաբերություններ
Ամբիոնի վերջին 5 տարիների ընթացքում հրատարակվել են՝
· 7 ուսումնական ձեռնակներ`
«Աշխատանքային իրավունք», «Ձեռնարկատիրական իրավունք», «Բանկային իրավունք», «Մաքսային իրավունք», «Իրավագիտություն», «Քաղաքագիտություն», «Տնտեսական օրենսդրության խախտումների պատասխանատվությունը» (համահեղինակությամբ),
· 6 մենագրություններ (համահեղինակությամբ),
· 49 գիտական հոդվածներ,
· 5 ուսումնամեթոդական նյութեր:
Ամբիոնում իրակա­նաց­վող լրացուցիչ պարապ­մուն­ք­ների և խորհր­դատվու­թյունների կարգը՝
1. Ըստ «Իրավագիտություն» և «Քա­ղա­քա­գիտություն» համահամալ­սա­րա­նական առար­կա­ների ծրագրերի` որպես դասա­խոսի բեռն­վածության մաս նախա­տեսվում է խորհրդա­տվություն` շաբաթվա մեջ բոլոր դասախոսների համար 1 պար­տադիր օր` 1 դասաժամ (30-40 րոպե) տևո­ղությամբ՝ ըստ ժամանակացույցի:
2. «Իրավագիտություն» և «Քա­ղա­­քա­­գի­­տու­թյուն» համահամալ­սա­րա­նա­կան ա­ռար­կաների ծրագրային ողջ նյութի և դրա վերջնարդյունքների ապա­հովման նպա­տա­կով քննություն­ներից, ստուգարքներից մեկ շաբաթ առաջ յուրաքանչյուր դասա­խոսի համար նա­խա­տեսվում է առնվազն 1 լրացուցիչ պա­րապմունք (տվյալ խմբի դասա­ժամի օրը), որը հիմնականում նպա­տակ ունի ուսանողին հնարավորու­թյուն տալ բարձրացնելու ակտիվության գնահա­տականը, կամ լրացնելու բաց թողնված սեմինարային պարապմունքը` ընտրված թեմայի հիմնախնդիր­ներից ռեֆե­րատի, զեկույցի կամ ուսանողի կողմից ընտրված և ներկայացվող այլ ձևով:
3. Ամբիոնի յուրաքանչյուր նիստում գիտական-սեմինարի շրջանակում մեկ դասախոս ներկայացնում է իրավագիտության կամ քաղաքագիտության որևէ խնդրի վերաբերյալ հաղորդում՝ կապված ՀՀ օրենսդրության փոփոխությունների և քաղաքական արդի հիմնահար­ցերի հետ:

Ամբիոնի կազմը

  1. Մեհրաբյան Լյուբա Նիկոլայի - ամբիոնի վարիչի ժ/պ, ի․գ․թ․, դոցենտ
  2. Աթոյան Վարդան Կորյունի - ք․գ․դ․, դոցենտ
  3. Սուքիասյան Գառնիկ Արտաշեսի - ի․գ․թ․, դոցենտ
  4. Գրիգորյան Գեղեցիկ Միխակի - ի․գ․թ․, դոցենտ
  5. Սուքիասյան Նազելի Գառնիկի - ի․գ․թ․, դոցենտ
  6. Հովհաննիսյան Սիրակ Սարիբեկի - ք․գ․թ․, դոցենտ
  7. Մանուչարյան Հակոբ Հենզելի - պ․գ․թ․, ասիստենտ
  8. Գրիգորյան Սասուն Սուրենի - ք․գ․թ․, ասիստենտ
  9. Հարությունյան Արշակ Ռազմիկի - ի․գ․թ․, ասիստենտ
  10. Հարությունյան Զարինե Սիրազնիկի - ավագ լաբորանտ

Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Նալբանդյան 128, Իրավագիտության և քաղաքագիտության ամբիոն
Հեռ.` (+37410) 593-497, 593-468