Համախմբվելով ազգային երգ ու պարի շուրջ. ֆլեշմոբ ՀՊՏՀ-ում
25.03.2016
Դիտումների քանակ՝ 1417
ՀՊՏՀ բակում ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ անցկացվող ֆլեշմոբերը գեղեցիկ ավանդույթ են դարձել: Դրանք նվիրված են լինում որևէ տոնի կամ պարզապես լինում են խորհրդանշական: Այսօր ՈւԽ «Նժդեհ» ռազմահայրենասիրական ակումբը երկար դասամիջոցին կազմակերպել էր ազգային երգ ու պարի համախմբող խորհուրդն արժևորող ֆլեշմոբ:
Ինչպես մեզ ասաց ՈւԽ նախագահ Սերգեյ Խառատյանը, այս նախաձեռնությունը մեր մշակույթը ներկայացնելու, ուսանողների ռազմահայրենասիրական ոգին բարձրացնելու, ինչպես նաև նրանց հայկական պար ուսուցանելու նպատակ ուներ: ՈւԽ նախագահի խոսքով՝ ուսանողները պարը սովորել են մեր համալսարանում, նմանօրինակ միջոցառումները շարունակական են լինելու:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին