2-րդ կիսամյակի 1-ին միջանկյալ ստուգումները մեկնարկել են
07.04.2014
Դիտումների քանակ՝ 1129
Համալսարանում այսօր մեկնարկել են առկա բակալավրիատի 1-3 կուրսերի 1-ին միջանկյալ ստուգումները, որոնք իրականացվում են թեստային-համակարգչային, թեստային-լսարանային և բանավոր եղանակներով:
ՀՊՏՀ ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ առաջիկա 10 աշխատանքային օրվա ընթացում գիտելիքների ստուգումները վեր կհանեն 2013-2014 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսումնական գործընթացի առաջին արդյունքները, իսկ քննական բնականոն ընթացքի համար ստեղծված են բոլոր բարենպաստ պայմանները:
ՀՊՏՀ բոլոր ուսանողներին երկշաբաթյա այս գործընթացքում մաղթում ենք առողջություն, ուժերի առավել կենտրոնացում և բարձր առաջադիմություն:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին