«Շրջանավարտ ուսուցանվող» ծրագրի շրջանակներում այցելություն գործարան

Դիտումների քանակ՝ 1055

Տնտեսագիտական համալսարանի բոլոր  ֆակուլտետներից  բակալավրիատի և մագիստրատուրայի  25 ուսանողներ  ապրիլի  4-ին  կարիերայի և մարքեթինգի կենտրոնի  ուղեկցությամբ այցելել են «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության գործարան:

Այցելությունը կազմակերպվել էր ընկերության «Շրջանավարտ ուսուցանվող» ծրագրի շրջանակներում, նպատակն էր ծանոթացնել ուսանողներին ծրագին վերաբերող բոլոր մանրամասներին, դիմելու կարգին: Ծրագիրը  հաջողությամբ ավարտելու դեպքում  ուսանողներին հնարավորություն է ընձեռվում աշխատանքի ընդունվել «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունում: ՀՊՏՀ-ականները ծանոթացել են  ընկերության և գործարանի պատմությանը, շրջել  արտադրամասերում և պահեստում, որտեղ ստորաբաժանումների պատասխանատու աշխատակիցները  ուսանողներին ներկայացրել են տվյալ  բաժնի աշխատանքի բովանդակությունը:

Նշենք, որ ինչպես արդեն հրապարակվել է ՀՊՏՀ պաշտոնական կայքի հայտարարությունների բաժնում, դեպի «Կոկա-Կոլա» ընկերության գործարան 2-րդ այցելությունը տեղի կունենա ապրիլ ամսվա ընթացքում: Ցանկացողները գրանցվելու համար կարող են դիմել  բուհի կարիերայի և մարքեթինգի կենտրոն: Դիմելու վերջնաժամկետն է ապրիլի 14-ը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին