ՀՊՏՀ աշխատակիցն արժանացել է միջազգային հավաստագրի

Դիտումների քանակ՝ 1092

ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնի առաջատար մասնագետ Մերի Մակունցը, ով զբաղվում է օտարերկրացի ուսանողների ուսումնական հարցերով, Լոնդոնի  CII  (The Chartered insurance institute) ապահովագրական ինստիտուտի կողմից արժանացել է միջազգային  հավաստագրի՝ ստանալով ապահովագրողի որակավորում:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության  հետ կապերի բաժնի հետ զրույցում Մերի Մակունցը նշեց, որ առցանց անդամագրվել է ինստիտուտին, այնուհետև ինստիտուտի կողմից ստանալով համապատասխան գրականությունը և օգտվելով դրանից, քննություններ է հանձնել Բրիտանական խորհրդում  (Հայաստանում) և հաղթահարելով բոլոր 3 փուլերը, ստացել է ապահովագրողի որակավորումը:

«Ուսումնառությունը կարևորում եմ նրանով, որ շատ  հետաքրքիր էր տեղեկանալ անգլիական ինստիտուտներից մեկի կրթական մեխանիզմներին, համակարգի մասին: Պետք է նշեմ, որ այն ինձ հիանալի հնարավորություն տվեց՝  զարգացնելու վերլուծական, հետազոտական հմտություններս»,-ասաց Մերի Մակունցը:

Վերջինիս փոխանցմամբ՝ հավաստագիրը հնարավորություն է տալիս աշխատելու ինչպես Հայաստանի, այնպես էլ աշխարհի մի շարք երկրների ապահովագրական ընկերություններում: Մերի Մակունցը նշեց, որ յուրացրած փորձը կկիրառի բուհում:

Նշենք, որ  ինստիտուտի կողմից թողարկվող «The journal»  ամսագրում հրապարակվել են  տարբեր երկրներից  հավաստագրերի արժանացածների, այդ թվում և մեր աշխատակցուհու անունը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին