Ռեկտորի ողջույնի խոսքը

ՀՊՏՀ պաշտոնական կայքի հարգելի՛ այցելուներ, օգտատերեր, ողջունում եմ Ձեզ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պաշտոնական կայքում:
Այն արդեն 7 տարի հանրության հետ երկխոսելու, մեր գործունեության ու ձեռքբերումների մասին պատմելու և աշխարհի հետ հետադարձ կապի ամրապնդման ամենաարդյունավետ միջոցն է դարձել: Համալսարանի կայքն անցած տարիներին մի քանի անգամ նորացվել է, իսկ 2018թ. մարտից վերագործարկվել է բոլորովին նոր կայք, ինչը ենթադրում է նոր գործիքակազմի կիրառում՝ ծրագրային, ձևավորման ու տեխնիկական նոր մոտեցումներ, բովանդակային և ինֆորմացիոն թարմացումներ: Սա բխում է ձեզ առավել արդիական, հարմարավետ և համապարփակ ծառայելու ցանկությունից, ձեզ համար որպես տեղեկատվական-ուսումնական ճշգրիտ ու հասանելի միջավայր ստեղծելու մեր մոտեցումից: Ամեն օր և մեր գործունեության յուրաքանչյուր փուլում մենք ձգտում ենք ավելի ու ավելի բարելավել այս հարթակը՝ համահունչ դարձնելով ժամանակի մարտահրավերներին և լսարանի պահանջներին:
Աշխարհը դառնում է էլեկտրոնային, ուստի մենք ձգտում ենք մեր գործունեությունն այդ աշխարհում ևս դարձնել ավելի գրագետ և ներկայացուցչական:

Հարգանքով՝
ԿՈՐՅՈՒՆ ԱԹՈՅԱՆ
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր,
տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր