Внешняя трудовая миграция: оценки и размышления
Աշխատուժի, որպես արտադրության կարևորագույն գործոնի միգրացիայի հիմնախնդիրը մշտապես գտնվել և գտնվում է տնտեսագետ-հետազոտողների ուշադրության կենտրոնում: Աշխատուժի միգրացիան հասարակության զարգացմանը զուգահեռ ենթարկվում է որակական և քանակական փոփոխությունների, ծագում են նոր պատճառներ, գործոններ և պայմաններ, որոնք էլ պայմանավորում են այդ փոփոխությունները։ Անկախ նրանից, որ աշխատուժի միգրացիայի հիմնախնդիրները բազմակողմանիորեն քննարկվում են թե՛միջազգային և վերպետական կառուցների, թե՛ պետական օրենսդիր և իրավասու մարմինների և կազմակերպությունների կողմից, դրանք գտնվում են նաև գիտական շրջանակների և փորձագետների ամենօրյա ուսումնասիրության տիրույթում, այնուամենայնիվ դեռևս մնում են բազմաթիվ չլուծված հարցեր, որոնք պահանջում են լրջագույն մոտեցումներ՝ ինչպես տեսական, այնպես էլ գործնական առումներով։
Սույն հետազոտության արդյունքները կարող են օգտագործվել արտաքին տնտեսական կապերն ուսումնասիրող մասնագետների կողմից, մասնավորապես` «Միջազգային տնտեսական հարաբերություններ» մասնագիտության բակալավրական և մագիստրոսական դասընթացներում, ինչպես նաև ասպիրանտների գիտահետազոտական աշխատանքներում: