Այսօր կայացել է գիտական խորհրդի հերթական նիստը

Количество просмотров: 529

Դեկտեմբերի 29-ին ՀՊՏՀ նիստերի սրահում տեղի ունեցավ գիտական խորհրդի հերթական նիստը: Օրակարգային առաջին երեք հարցերը ներկայացրեց մրցութային հանձնաժողովի նախագահ, բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի վարիչ Սուրեն Գևորգյանը: Դրանք ներառում էին դոցենտի գիտական կոչում շնորհելու, հայցորդների գիտական ղեկավարների թույլտվություն ստանալու համար ՀՀ ԲՈՀ-ին միջնորդելու  հարցերը: 

Այսօր կայացել է գիտական խորհրդի հերթական նիստը

ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային ֆինանսավորմամբ կատարված` §ՀՆԱ ծավալի և աճի տեմպերի վրա գիտության և կրթության ազդեցության գնահատումը¦ գիտական թեմայի հաշվետվությամբ հանդես եկավ գիտական թեմայի ղեկավար, կառավարման ամբիոնի վարիչ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը: Նա նշեց, որ կատարվել է ծավալուն աշխատանք և մշակվել է առաջարկությունների  փաթեթ, իսկ աշխատանքի արդյունքը արտացոլվել է տարբեր հրապարակումներում:

Գիտխորհրդի նիստում հաստատվեցին նաև ատենախոսությունների թեմաներ: