Կկայանա ֆակուլտետային հերթական խորհրդի նիստը

Количество просмотров: 579

Դեկտեմբերի 29-ին, ժամը 14.00-ին ՀՊՏՀ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետում տեղի կունենա խորհրդի նիստ, որին կմասնակցեն ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը, ամբիոնների վարիչներ, պրոֆեսորադասախոսական կազմի անդամներ, ուսանողներ: Քննարկվող հարցերը կվերաբերեն դասապրոցեսի արդյունավետ կազմակերպման նպատակով  անցկացվող դասալսումներին,  մագիստրատուրայի 2-րդ կուրսերում գիտամանկավարժական փորձառության անցկացմանը, ուսանողների հաճախումներին, անհատական աշխատանքների պաշտպանության կազմակերպմանը, ուսանող-դասախոս հարաբերություններին: