Армения в контексте региональных процессов: экономика и политика
Հարավային Կովկասը, որպես Ասիան Եվրոպային կապող բնական դարպաս, մշտապես աշխարհի հզոր երկրների ուշադրության կենտրոնում է: Սա ոչ միայն մի աշխարհագրական տարածք է, որտեղ բախվում են գերտերությունների և բուն տարածաշրջանում գտնվող երկրների տնտեսական ու ռազմաքաղաքական շահերը, այլև կրոնական ու մշակութային հակադրությունների սահմանային գոտի:
Հետազոտական աշխատանքի շրջանակում ուսումնասիրվել են տարածաշրջանում հիմնական խաղացող հանդիսացող երկրների շահերը, բացահայտվել առկա հակասությունները, փորձ է արվել գոյություն ունեցող հակամարտությունների լուծման ուղղությամբ ներկայացնելու որոշակի առաջարկություններ: Այս համատեքստում հատկապես կարևորվել են այն հիմնահարցերը, որոնք վերաբերում են Հայաստանին: Կատարվել են վերլուծություններ Հայաստանի ազգային անվտանգության ուղղակի կամ անուղղակի սպառնալիքների բացահայտման ուղղությամբ: Ուշադրության է արժանացել Հայաստանի և նրա ռազմավարական գործընկեր Ռուսաստանի միջև հարաբերությունների ներկա վիճակը:
Հետազոտության արդյունքում ներկայացվել են որոշակի առաջարկություններ: