Часто задаваемые вопросы для представителей профессорско-преподавательского и административного составов
1. Կարո՞ղ եմ դիմել այն համալսարաններին, որոնց հետ ՀՊՏՀ-ն չունի Էրազմուս+ միջհամալսարանական պայմանագիր:
Ո՛չ, դուք հնարավորություն ունեք դասավանդելու ամ վերաապատրաստվելու այն համալսարաններում, որոնց հետ ՀՊՏՀ-ն ունի Էրազմուս+ միջհամալսարանական պայմանագիր։ Այստեղ՝ կարող եք գտնել համալսարանների ցանկը, որի հետ ՀՊՏՀ-ն ունի միջհամալսարանական պայմանագիր։
2. Ի՞նչ ժամանակացույցով կարող եմ դիմել ծրագրերին և ի՞նչ փաստաթղթեր են պետք դիմելու համար, եթե ՀՊՏՀ վարչական կամ ակադեմիական աշխատակից եմ։
Յուրաքանչյուր համալսարանի համար դիմելու ժամանակահատվածները և պայմանները տարբեր են։ Ծրագրերին դիմելու համար անհրաժեշտ է հետևել ՀՊՏՀ <<Հայտարարություններ>> բաժնին։
Դասախոսական անձնակազմի համար հիմնական փաստաթղթերը հետևյալն են՝
Դիմումների ընդունման փուլ
- Ինքնակենսագրություն (Europass CV ֆորմատով և պարտադիր անգլերեն),
- Մոտիվացիոն նամակ (անգլերեն),
- Անգլերենի իմացությունը հավաստող փաստաթուղթ,
- Հյուրընկալող համալսարանում դասավանդելու համար առաջարկվող առարկայի հակիրճ նկարագիր (անգլերեն)։
- Փաստաթուղթ՝ հաշվետվության մեջ նշված պայմանավորվածությունների իրականացման վերաբերյալ, եթե նախորդ տարում մասնակցել են Էրազմուս+ ծրագրի կողմից առաջարկվող որևէ փոխանակային ծրագրի:
Հարցազրույցի փուլ
- Հյուրընկալվող համալսարանում դասավանդվող առարկայի ներկայացում պրեզենտացիայի ձևով,
- Լրացված եռակողմ համաձայնագիր։
Վարչական անձնակազմի համար հիմնական փաստաթղթերը հետևյալն են՝
- Ինքնակենսագրություն (Europass CV ֆորմատով և պարտադիր անգլերեն),
- Մոտիվացիոն նամակ (անգլերեն),
- Անգլերենի իմացությունը հավաստող փաստաթուղթ,
- Լրացված եռակողմ համաձայնագիր
3. Որո՞նք են այն հիմնական փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են ՀՊՏՀ-ում դասավանդելու կամ վերապատրաստվելու համար։
Վարչական և ակադեմիական անձնակազմի համար հիմնական փաստաթղթերը հետևյալն են՝
- Դիմում-հայտ,
- Ինքնակենսագրություն (Europass CV ֆորմատով և պարտադիր անգլերեն),
- Լրացված եռակողմ համաձայնագիր վարչական և դասախոսական անձնակազմի համար
- Անձնագիր/ID
- Ակադեմիական փոխանակման դեպքում դասավանդվող առարկայի հակիրճ նկարագիրը։
4. Ո՞ր ասպեկտները պետք է հաշվի առնել մոտիվացիոն նամակը գրելիս։
Մոտիվացիոն նամակը պետք է շարադրված լինի անգլերենով, 200-500 բառի սահմաններում։ Բովանդակային առումով սահմանափակումներ չկան, սակայն մենք խորհուրդ ենք տալիս ընդգրկել հետևյալ կետերը՝
- Որո՞նք են այն հիմնական պատճառները, որ դուք ուզում եք սովորել տվյալ համալսարանում, երկրում,
- Ինչպե՞ս կանդրադառնա արտերկրում գտնվելը ձեր ուսումնասիրությունների և հետազոտական աշխատանքների վրա։
5. Կարո՞ղ եմ դիմել մեկից ավելի ծրագրերի տվյալ կիսամյակում։
Այո՛, դուք կարող եք դիմել ՀՊՏՀ <<Հայտարարություն>> բաժնում տեղադրված բոլոր ծրագրերին, որոնք տվյալ պահին կլինեն ակտիվ։
6. Եթե մեկ անգամ եղել եմ Էրազմուս+ կրթաթոշակակիր, կարո՞ղ եմ մասնակցել երկրորդ անգամ։
Դուք ծրագրերին կարող եք դիմել երկրորդ անգամ, սակայն առավելությունը տրվում է այն աշխատակիցներին, ովքեր չեն եղել կրթաթոշակակիր։
7. Ի՞նչ լեզվով է իրականացվում Էրազմուս+ ծրագիրը։
Էրազմուս+ ծրագիրը իրականացվում է անգլերենով։
8. Ի՞նչքան է տևում փոխանակման ծրագիրը։
Դասավանդման ծրագրի տևողությունը նվազագույնը 5 օր է, առավելագույնը՝ 12՝ կախված հյուրընկալող համալսարանի հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածությունից: Հյուրընկալող համալսարանում դասավանդման նպատակով մեկնելու դեպքում դասավանդման նվազագույն տևողությունը պետք է լինի շաբաթական 8 ժամ:
9. Ինչպե՞ս ստանալ վիզա։
Վիզայի գործընթացի մասին տեղեկատվություն կարող եք ստանալ այստեղ։ Հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՊՏՀ Միջազգային կապերի բաժին erasmus.asue@gmail.com Էլ․- հասցեով։
10. Ինչպե՞ս գտնել կացարան։
ՀՊՏՀ-ում սովորելու համար դուք կարող եք վարձել անհատական բնակարան, ուսանողական հոսթելներ կամ հանրակացարաններ։ Հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՊՏՀ Միջազգային կապերի բաժին erasmus.asue@gmail.com Էլ․հասցեով։
11. Ինչքա՞ն է կազմում կրթաթոշակի չափը։
Կրթաթոշակի չափը տարբերվում է կախված ՀՊՏՀ գործընկեր համալսարանից։