Մարզիկները մրցասպարեզում պետք է լինեն արդարացի ու ազնիվ. «Արդարացի խաղ» կոմիտեի փոխնախագահ

03.02.2012
Количество просмотров: 1581

Այսօր  FM «107.6» ռադիոկայանի ուղիղ եթերում հանդես կգա ՀՊՏՀ ֆիզդաստիարակության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, ՀՀ  «Արդարացի խաղ» կոմիտեի փոխնախագահ Լևոն Սամվելյանը:

«Այսօր համաշխարհային սպորտում կարևորվում է արդարացի խաղի կանոնների պահպանումը: Մարզիկները մրցասպարեզում պետք է լինեն արդարացի ու ազնիվ, դրսևորեն կամային բարձր հատկանիշներ, կարողանան հարգել մրցակցին, պահպանեն մարզական կանոները: Մարդկային արժեքների ոտնահարման գնով հաղթանակի հասած մարզիկը արժանի չէ մեծարման ու հարգանքի»,-ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ասած Լևոն Սամվելյանը և հավելեց, որ  օգտագործելու է իրեն ընձեռված հնարավորությունը և կոչ  է անելու «Արդարացի խաղ» համաշխարհային կոմիտեի ընդունած դրույթները տարածել նաև  Հայաստանում: Պրոֆեսորի խոսքով` մանիֆեստի նպատակն է ողջ աշխարհում պահպանել և տարածել  սպորտում տեղ գտած բարոյական, էթիկական  և հոգևոր արժեքները: