Մարզիկները մրցասպարեզում պետք է լինեն արդարացի ու ազնիվ. «Արդարացի խաղ» կոմիտեի փոխնախագահ
Այսօր FM «107.6» ռադիոկայանի ուղիղ եթերում հանդես կգա ՀՊՏՀ ֆիզդաստիարակության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, ՀՀ «Արդարացի խաղ» կոմիտեի փոխնախագահ Լևոն Սամվելյանը:
«Այսօր համաշխարհային սպորտում կարևորվում է արդարացի խաղի կանոնների պահպանումը: Մարզիկները մրցասպարեզում պետք է լինեն արդարացի ու ազնիվ, դրսևորեն կամային բարձր հատկանիշներ, կարողանան հարգել մրցակցին, պահպանեն մարզական կանոները: Մարդկային արժեքների ոտնահարման գնով հաղթանակի հասած մարզիկը արժանի չէ մեծարման ու հարգանքի»,-ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ասած Լևոն Սամվելյանը և հավելեց, որ օգտագործելու է իրեն ընձեռված հնարավորությունը և կոչ է անելու «Արդարացի խաղ» համաշխարհային կոմիտեի ընդունած դրույթները տարածել նաև Հայաստանում: Պրոֆեսորի խոսքով` մանիֆեստի նպատակն է ողջ աշխարհում պահպանել և տարածել սպորտում տեղ գտած բարոյական, էթիկական և հոգևոր արժեքները:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին