ՀՊՏՀ ֆիզդաստիարակության ամբիոնը հրապարակեց տասը լավագույն ուսանող մարզիկների անունները

Количество просмотров: 480

«Անցած տարում ՀՊՏՀ ուսանող մարզիկները, հանդես գալով միջբուհական հանրապետական տարբեր մրցաշարերում, ցուցաբերել են հաղթանակի հասնելու ձգտում, մարզական կամք ու ոգի: Նրանք արժանի են մեր մեծարանքին ու շնորհակալության խոսքերին»,- լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում այսօր ասաց ֆիզդաստիարակության ամբիոնի վարիչ Լևոն Սամվելյանը և հրապարակեց ՀՊՏՀ ֆիզդաստիարակության ամբիոնի որոշամբ տասը լավագույն մարզիկներ դարձած ուսանողների անունները:

Այսպիսով` տարբեր մարզաձևերում ունեցած հաջողությունների համար ՀՊՏՀ լավագույն մարզիկներ են ճանաչվել`

  1. Հովհաննես Արզումանյանը,  ՀՀ բուհական արագ շախմատի չեմպիոն (ֆինանսական ֆակուլտետ, 4-րդ կուրս),
  2.  Լուսինե Թորոսյան,  շախմատի երիտասարդական հանրապետական առաջնության արծաթե մեդալակիր (ինֆորմացիայի և վիճակագրության ֆակուլտետ, 4-րդ կուրս),
  3. Լիանա Սաղոյան, սեղանի թենիսի հանրապետական ուսանողական խաղերի չեմպիոն (մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետ, մագիստրատուրա, 2-րդ կուրս),
  4. Անի Ատուրյան, սեղանի թենիսի հանրապետական ուսանողական խաղերի չեմպիոն (կառավարման ֆակուլտետ, 4-րդ կուրս),
  5. Շողեր Անտոնյան, սեղանի թենիսի հանրապետական ուսանողական խաղերի չեմպիոն (տնտեսական կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետ),
  6. Խաչիկ Ներկարարյան, սեղանի թենիսի հանրապետական ուսանողական խաղերի և ՀՀ չեմպիոն (ֆինանսական ֆակուլտետ, մագիստրատուրա, 2-րդ կուրս),
  7. Արմեն Ֆիշյան, ֆուտբոլի ուսանողական հանրապետական խաղերի 2-րդ մրցանակակիր, ՀՀ ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի մասնակից  (կառավարման ֆակուլտետ, 4-րդ կուրս),
  8.  Դավիթ Գրիգորյան, ֆուտբոլի ուսանողական հանրապետական խաղերի 2-րդ մրցանակակիր, ՀՀ ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի մասնակից  (մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետ, մագիստրատուրա, 1-ին կուրս),
  9.  Համլետ Տոնոյան,  ձեռքի գնդակի ուսանողական հանրապետական խաղերի 2-րդ մրցանակակիր (մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետ, 4-րդ կուրս),
  10.  Արամ Մելքոնյան, ՀՀ վոլեյբոլի հավաքականի անդամ, ՀՀ չեմպիոն (ֆինանսական ֆակուլտետ, 3-րդ կուրս):

 ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը շնորհավորում է մեր ուսանող մարզիկներին արժանի գնահատականի համար և մաղթում նորանոր հաջողություններ: