ՀՊՏՀ ուսանողներն արժանացան 3-րդ կարգի մրցանակի. դիպլոմներն ու մրցանակները հանձնեց սփյուռքի նախարարը

18.01.2012
Количество просмотров: 594

Այսօր ՀՀ սփյուռքի նախարարության հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում նախարար Հրանուշ Հակոբյանը ամփոփեց 2011 թվականի հայտարարած համահայկական մրցանակաբաշխության արդյունքները: Ի ուրախություն բոլորիս` տեղեկացանք, որ «Կտոր մը հայրենիք» հայագիտական հետազոտությունների, շարադրությունների, ստեղծագործությունների մրցույթում ՀՊՏՀ շրջանավարտ Սաթենիկ Բալաբեկյանի, հաշվապահական հաշվառում մասնագիտության  մագիստրանտ Յուրի Վարդանյանի, ապահովագրական գործ մասնագիտության մագիստրանտ Գայանե Հարությունյանի և կառավարման տեղեկատվական համակարգեր մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողԱղասի Սահակյանի ներկայացրած հայագիտական հետազոտություններն  արժանացել են 3-րդ կարգի մրցանակի: Այս ուրախալի առիթով շնորհավորելով հաղթողներին` ՀՀ  սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նրանց հանձնեց դիպլոմներ և խրախուսական մրցանակներ:

Հաղթողներին շնորհավորեց և նորանոր  նվաճումներ մաղթեց Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահ Արամ Գասպարի Սարգսյանը: