ՀՊՏՀ ղեկավարության առաջին հանդիպումը հեռակա ասպիրանտների և հայցորդների հետ կայացավ
Հունվարի 13-ին ՀՊՏՀ նիստերի սրահում տեղի ունեցավ ռեկտոր Կորյուն Աթոյանի, գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանի և ասպիրանտուրայի բաժնի վարիչ Եվգենյա Պողոսյանի առաջին հանդիպումը հեռակա ուսուցմամբ ասպիրանտների և հայցորդների հետ:
§Դուք ընտրել եք գիտության դժվարին, սակայն հետաքրքրական ուղին: Ուզում եմ լրջորեն վերաբերվեք ձեր գործին, նորովի բացահայտեք գիտության աշխարհը: Այսօրվա փոփոխվող աշխարհում գիտելիքը մշտապես նորացվում է, և պետք է կարողանաք քայլել ժամանակի պահանջներին համընթաց, սովորեք ձեռք բերել նոր գիտելիքներ և ինքներդ ստեղծել գիտելիք¦,-շնորհավորելով ասպիրանտներին և հայցորդներին` ասաց ռեկտորը: Նա վստահեցրեց, որ բուհի ղեկավարությունը, ուսումնական ստորաբաժանումները մշտապես պատրաստ են օգնելու և աջակցելու ասպիրանտներին ու հայցորդներին:
Գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, ասպիրանտներին և հայցորդներին ծանոթացնելով ուսումնական գործընթացում տեղի ունեցած փոփոխություններին, նշեց, որ ասպիրանտները ուսումնառելու են կրեդիտային համակարգով: Նա բոլորին նվիրեց իր հեղինակած §Գիտելիքահենք տնտեսություն. հնարավորություններ և մարտահրավերներ գիրքը¦ և մաղթեց բեղմնավոր աշխատանք:
Հանդիպման ավարտին ասպիրանտուրայի բաժնի վարիչ Եվգենյա Պողոսյանը հեռակա ուսուցմամբ ասպիրանտներին ներկայացրեց ուսումնառության նոր կարգը, ծանոթացրեց տեղի ունեցած փոփոխություններին և ասպիրանտի անհատական աշխատանքի ուսումնական պլանին:
Հավելենք` այս տարի ՀՊՏՀ հեռակա ուսուցմամբ ասպիրանտուրա են ընդունվել 27 հոգի անվճար համակարգով, 4-ը` վճարովի: Հայցորդներ են դարձել 74 դիմորդներ: