ՀՊՏՀ ուսանողներն ու շրջանավարտները դարձել են «ՊրոԿրեդիտ» բանկի հաղթողներ
12.01.2012
Количество просмотров: 731
«ՊրոԿրեդիտ» բանկի կողմից արդեն ամփոփել է Երիտասարդ Բանկիրների 3-րդ ծրագիրը և ընտրված 25 մասնակիցներից 12-ը (48%) հանդիսանում են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողներ կամ շրջանավարտներ:
Նախորդ 2 ծրագրերի արդյունքում ծրագիրը հաջողությամբ ավարտած ուսանողները և շրջանավարտները անցել են աշխատանքի ՊրոԿրեդիտ բանկում:
Համագործակցությունը ՊրոԿրեդիտ բանկի և ՀՊՏՀ-ի միջև շարունակվում է:
Սպասում ենք Երիտասարդ Բանկիրների հաջորդ ծրագրի մեկնարկին, որի մասին կրկին կտեղեկացվեք Կարիերայի կենտրոնից, ինչպես նաև համալսարանում ծրագրի համակարգողների հետ հանդիպման միջոցով: