ՀՊՏՀ ուսանող Արթուր Երանոսյանը կմասնակցի օլիմպիական վարկանիշ ունեցող առաջնությունների
Այսօր տեղեկացանք, որ ՀՊՏՀ տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի հեռակա ուսուցման միջազգային տնտեսական հարաբերությունների մասնագիտության 4-րդ կուրսեցի Արթուր Երանոսյանը ձյուդո մարզաձևի սպորտի վարպետ է, 2011 թվականի նոյեմբերին դարձել է Հայաստանի չեմպիոն:
Շնորհալի մարզիկը մեզ հետ զրույցում նշեց, որ պատրաստվում է մասնակցել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հունվարի 28-29 անցկացվող աշխարհի գավաթի առաջնությանը: Մրցաշարն ունի օլիմպիական վարկանիշ, իսկ մասնակից երկրների թիվը հասնում է 40-ի:
Այս մրցաշարից հետո Արթուրը կմեկնի Գերմանիայի Դաշնություն և աշխարհի տարբեր երկրներից ժամանած մարզիկների հետ միասին կպայքարի գրանպրի մրցանակի համար:
Օլիմպիական վարկանիշ ունեցող այս երկու մրցաշարերը կապահովեն մեր ուսանողի մասնակցությունը 2012-ին կայանալիք Օլիմպիական խաղերում:
Մարզական հաջողություններ և օլիմպիական բարձունքներ մաղթենք Արթուրին: